Քաղաքական փոփոխությունները հիմնականում արտահայտվում են հետևյալ գործոնների առկայությամբ` ֆունկցիոնառությամբ, զարգացմամբ և անկմամբ:
Քաղաքական իրադարձությունների ֆունկցիոնառությունը այն երևույթն է, որը փոխհարաբերությունները, քաղաքացիների վարքի ձևերը կամ իրականացումը դուրս չի բերում հիմքային նշանակություն ունեցող սահմաններից: Օրինակ՝ հասարակության մակարդակի վրա դա կարելի է դիտել այն դեպքում, երբ պահպանվում է ստեղծված քաղաքական իրավիճակը, այն իրավահավասար ուժերի վերարտադրումը, որը արտահայտում է հիմային հարաբերությունները, էլիտայի փոխհարաբերությունների ձևերը:
Քաղաքական փոփոխության մյուս տեսակը զարգացումն է. այն բնութագրում է քաղաքական երևույթների հիմնային չափանիշների այնպիսի մոդիֆիկացիաներ, որոնք ենթադրում են քաղաքական իրավիճակի հետագա դրական էվուլուցիան: Օրինակ՝ սոցիումի մաշտաբով զարգացում կարող է համարվել այնպիսի փոփոխությունը, որի դեպքում հանրապետության քաղաքականությունը դուրս գա այն մակարդակ, որը թույլ կտա իշխանություններին դրականորեն պատասխանել ժամանակի պահանջներին, արդյունավետ ղեկավարել հասարակական հարաբերությունները, բավարարել սոցիումի սոցիալական պահանջմունքները:
Երրորդ քաղաքական փոփոխության գործոնը անկումն է, որը բնութագրում է հիմնային նշանակալից բովանդակությունը և հարաբերությունները, որոնք ենթադրում են բացասական հեղինակություն ամբողջ քաղաքական գործունեության զարգացման համար: Ըստ Ստռուվեյի՝ անկումը քաղաքականության ռեգրեսիվ մետամորֆոզ է: Քաղաքական անկումը հիմնականում քաոսային է բնութագրվում ամբողջ հանրապետության համար, քանի որ դա արդեն դիտվում է որպես հանրապետություն՝ առանց ղեկավարության: Բոլոր քաղաքական արժեքներն ու սահմանադրությունը, որոնք բնակչության հիմնական վարքային պահպանման միջոցն են, խարխլվում են:
Այս երեք հիմնական փոփոխությունների հիման վրա առաջանում են մի շարք դժվարություններ, որոնք, բնականաբար, ծառանում են մարդկանց առջև, այսինքն` բնակչության: Եվ քանի որ հանրապետության հիմնական բովանդակությունը հանդիսանում են քաղաքացիները, ըստ այդմ, նրանք են այդ ծանր բեռը կրում իրենց ուսերին: Փոփոխությունը հանգեցնում է շատ գործոնների, որոնց քաղաքացին պետք է հարմարվի՝ այլընտրանքի պարզ բացակայության հետևանքով:
Եթե հիշենք Մասլոուի պահանջմունքների բուրգը, ապա կհասկանանք, որ մարդը բացի սոցիալական էակ լինելուց, նաև ունի բնազդային պահանջմունքներ, որոնք առաջանում են մի շարք իրավիճակներում, երբ խախտվում է այդ բուրգի որևէ սանդղակ: Քաղաքական փոփոխությունները հիմնականում խախտում են առաջին՝ ապահովության պահանջմունքը, քանի որ այդ դեպքում անձը չգիտի իրադարձությունների զարգացման աստիճանը և արդյունքը, նա ուղղակի գտնվում է քաոսային և սպասողական իրավիճակում: Առկա է հոգեբանական ընկճվածություն, անիմաստության և դատարկության զգացում: Շատ մարդկանց մոտ էկզիստենցիալ բնույթի մտքեր են առաջ գալիս՝ անիմաստ կյանք են վարում, և նրանք չեն սեփական լինելիության տերը: Եթե քաղաքական փոփոխությունը «Անկման» տեսակին է պատկանում, ապա քաղաքացու մեջ տնտեսական մակարդակում է առաջ գալիս անորոշություն և անելանելիության վիճակ: Ամենակարևոր փոփոխություններից և անձի կողմից չադապտացվողը իշխանական և կառավարական կարգերի փոփոխումն է: Քաղաքացին կարծես այդ ժամանակ նորածին լինի, որը լույս աշխարհ գալով, ոչ մի նորմի չի ենթարկվում, և նրան ամեն ինչ անծանոթ է ու վախեցնող: Մարդու մեջ նոր կարգերին և նրանց հարմարվելու անկարողունակություն է առաջանում, ինչը եղավ, օրինակ, Խորհրդային Միության փլուզումից հետո: Անցել են տասնյակ տարիներ, սակայն դեռ կան մարդիկ, որոնք չեն համակերպվել և հարմարվել ժամանակակից տեդենցներին և պահանջներին, և իրենց լիարժեք մարդ չեն կարողանում զգալ:
Ինչ կարգեր Էլ գան, ինչ էլ լինի, միևնույնն է, իշխանությունը մոր կերպարն է, իսկ քաղաքացին՝ զավակի, ինչպես ծնողը դաստիարակի, այնպես էլ կվարվի երեխան: Իհարկե, միշտ էլ լինում են անառակ զավակներ, որոնք շեղվում են ճիշտ ճանապարհից, սակայն կան օրենքներ, որոնք իրենց համապատասխան պատիժը կհրամցնեն: Անհրաժեշտ է հիշել, որ ինչքան տոլեռանտ և ադապտիվ լինի քաղաքացին, այնքան առողջ կլինի հասարակությունը:
Հոգեբան Կամիլա Խաչատրյան



