Մեկ անգամ ասել եմ,  կկրկնեմՀայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը 1991-ին անկախանալիս իրեն հռչակել է Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդայսինքն՝ ժառանգում է իրավանախորդ պետության տարածքներըմիջազգային պարտավորությունները և այլն: Ինչպես գիտենք, Մուսավաթական Ադրբեջանի կազմում դե յուրե կամ դե ֆակտո չեն եղել ոչ Նախիջևանըոչ Լեռնային Արցախըոչ Դաշտային Արցախըչգիտես՝ ինչու, մենք միայն Արցախ ասելով հասկանում ենք Լեռնային հատվածը Արցախի: Ինչո՞ւ ՄԱԿ-ում չհայտարարենքոր ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ իր հռչակած իրավահաջորդության վեկտորում: Մեկ էլ պետք է ՄԱԿ-ում հայտարարեն մեր իրավաբանները և ապացուցենոր ժամանակին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ է մտել անօրինականբոլշևիկյան կուսակցության Անդրկովկասի բյուրոն հենց սովետական օրենքներով իրավասություն չի ունեցել որևէ տարածք միութենական մի հանրապետությունից մյուսին տալու: Կարևոր փաստարկները թողած՝ ընկել Մինսկի խմբի վրա անիմաստ տարիներ ենք օգտագործում՝ օգտագործելով անիմաստ փաստարկներ: Հաղթաթուղթ ունենք երկուբայց խոսում ենք փոխադարձ զիջումներից: Նախ հաղթողը բան չի զիջումիսկ հետո նշեցիոր էմոցիաներից դուրս էլ զենքեր ունենք ազիկների բերանը միջազգային ցանկացած ամբիոնում փակելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել