Զգուշացեք...

Ուրեմն, Անի Զախարյանին փոքր ժամանակ «Ցունամի» են ասել: Մեծանալուց հետո Անին, ամենայն հավանականությամբ, տորնադո է դարձել: Այստեղ-այնտեղ քամի է անում, օդ է փչում: Մենք փոխանակ հպարտանանք մեր ցունամիով, դրել քննադատում ենք: Անշնորհակալ ազգ ենք, էլի: Մարդը, ձեր առողջության մասին մտածելով, սեքսին հարմար տարիք է ասում, իր կյանքը թողել, ձեր կյանքով է զբաղվում, ցունամին թողել՝ դարձել է տորնադո, իսկ մենք.... Է՜՜՜հհհհ, անարդար կյանք է, էլի:

Էս մեր հրաշալի քառյակը ուզում է ազգիս դետեկտիվ ու գուշակ դարձնի, և մարդիկ իրանց մոտ կանգնած աղբյուրներին հեսա «խոդի» կտան, որ իմանան, թե ինչ է գրված այդ 12 կետերի մեջ: Քառյակ ջան, ասա էլի էդ 12 կետերը, որ մի քիչ խոսենք, վերլուծենք, թե չէ մոտ կանգնած աղբյուրներով բան դուրս չի գալիս, գուշակություն անելն էլ հակաքրիստոնեական զբաղմունք է:

Շնորհակալություն, որ ինձ առանց «ՖԲ-ն երեկի» թեմայի չեք թողնում, ու անընդհատ քննարկում եք Միկոյանի արձանի հարցը: Դե բա եթե դուք չքննարկեք, ես մեկ թեմա պակաս կգրեմ, բայց քանի որ դուք բարի եք, նույն բանը մի 100 անգամ կրկնում եք, այդ թեման միշտ արդի է: Հենց հոգնեք, չվարանեք, մի 2 օր դադար տվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել