661in.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 4- ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս – Կապան 247-րդ կմ- ում տեղի է ունեցել քարաթափում:

«Ոսմար» ՍՊԸ – ի ճանապարհաշինարարների ջանքերով կուտակված քարերը անմիջապես դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի մասից:

Ժամը 08:00- ի դրությամբ` ճանապարհը երկկողմանի բացվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել