1in.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականները հերթական անգամ ուշադրություն են դարձրել առավելությունների վրա, որոնք ունի սարդի թույնը:
Վերջերս անցկացված հետազոտությունների համաձայն՝ ավստրալական Agelenidae սարդի թույնի հիմքով թունաքիմիկատները պաշտպանում են բույսերը վնասատուներից, սակայն անվնաս են մեղուների համար, առանց որոնց այդ բույսերի փոշոտումն անհնար է: Այս մասին հայտնում է BBC-ն:
Գիտնականները հիշեցնում են, որ շատ երկրներում մեղուների թիվը կրճատվում է իբր թե քիմիական նյութերի կիրառման պատճառով:
Գյուղատնտեսությունում սարդերի թույնի կիրառման հնարավորության մասին խոսվում է ոչ առաջին անգամ, քանի որ այն քիչ է աղտոտում շրջակա միջավայրը և հիմնականում անվնաս է ողնաշարավոր կենդանիների համար:
Գրեթե ոչ մի վնասատու միջատ իմունիտետ չունի ավստրալական սարդի թույնի նկատմամբ:



