«Հեղափոխությունը ծրագրում են հանճարները, իրագործում` խենթերը, վայելում` տականքները...». այս արտահայտությունը, ամեն հեղափոխական, եթե մի քանի անգամ հնչեցրած չլինի, ապա գոնե մի անգամ լսած ու դրա հետ համաձայնված կլինի: Բայց, այդ դեպքում հարց է առաջանում: Համաձայնվելով այդ մտքի հետ` հարգարժան հեղափոխականները իրենց այդ երեք կատեգորիաներից ո՞ր մեկի մեջ են տեսնում: Պարզից էլ պարզ է, որ հեղափոխություն ծրագրող հանճարների թիվը խիստ սահմանափակ է... և չեն կարող մի քանի հազար հեղափոխականներից բոլորն էլ հանճարեղ ծրագրող լինեն, որովհետև իրագործելու համար խենթեր էլ են պետք (ի դեպ, որոշ դեպքերում այդ խենթությունը խելագարության, երբեմն, անգամ խեղկատակության է հասնում): Եվ այդուհանդերձ, գերակշիռ մասին մնում է վերջին երկու կատեգորիան: Բայց... եթե ավանդույթը ճիշտ է, և վայելողները պետք է տականքները լինեն, ապա հարց է առաջանում, որտեղի՞ց է հեղափոխություն կատարելու այդ անհասկանալի մոլուցըք. թերևս այս դեպքում խելագարության հետ գործ ունենք, իսկ եթե այնուամենայնիվ բժշկական թղթերի հետ ամեն բան կարգին է, մնում է ենթադրել, որ բուն նպատակը` վայելելու ձգտումն է: Այստեղ մեկ այլ հարց է ծագում, այդ դեպքում, հանուն ինչի՞ են պայքարում հեղափոխականները, որպեսզի մի երջանիկ օր իրե՞նք լինեն վայելող տականքներ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/zakar.khojabaghyan/posts/468079529878144
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել