Life.panorama.am-ը գրում է.
Գոյություն ունի պանդաների երկու տեսակ` մեծ և փոքր: Մեծ պանդան ավելի հայտնի է, քանի իր փոքր ցեղակիցը: Մեծ պանդան ունի սև-սպիտակ գունավորում, իսկ փոքրը խարտյաշ է` սպիտակ «դիմակով»:
Պանդաներն ապրում են միայն Չինաստանում` Սիչուան նահանգում: Քուն չեն ընկնում, սնվում են բուսականությամբ: Նրանց սիրելի ուտելիքը բամբուկի ճյուղերն են: Այդ պատճառով էլ պանդաներին հաճախ «բամբուկի արջ» են կոչում:
Բամբուկը ցածր կալորիականությամբ կերակուր է: Այդ իսկ պատճառով` պանդաները կարող են այն օրական մինչև 40 կգ ուտել: Բամբուկից բացի` կարող են սնվել լեշով, ձկներով կամ մանր կենդանիներով:
Շատերը պանդաներին արջ են համարում, սակայն որոշ գիտնականները նրանց ջրարջերի (ենոտ) շարքին են դասում: Այս թեմայի շուրջ վեճերը շարունակվում են երկար տարիներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/06/03/panda/166093
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել