
Այցելել ամենահայտնի գեղեցկության սրահներից մեկը, մանուշակ ուտել, յուրահատուկ խմիչքներ ըմպել. այս և բազմաթիվ այլ պատճառներ Կանն մեկնելու համար:

1. Հյուրընկալել Պիեր Կարդենի մոտ
Palais Bulles շինությունը կառուցել է ճարտարապետ Անտտի Լովագը՝ 1970-ական թվականներին՝ գործարար Պիեր Բերնարի պատվերով: 1991թ.-ին Բերնարի մահից հետո տունը գնել էր դիզայներ Պիեր Կարդենը: Նրա ղեկավարությամբ շինության դիզայնը հասցվեց կատարելագործության:
2. Տեսնել Բաստիլի գրավման առթիվ շքեղ հրավառությունը
Կաննի հրավառության փառատոնն անցկավում է 1967թ.-ից ի վեր և համարվում է հրավառության արվեստի համաշխարհային ցուցադրություն: Յուրաքանչյուր տարի հուլիս ամսից սկսած մինչև օգոստոս ծովախորշի երկինքը լուսավորվում է աննկարագրելի լուսաձայնային շոուով: Տարբեր երկրներից ժամանած թիմերը պայքարում են Silver Vestale մրցանակի համար: Հաղթողին որոշում են առցանց քվեարկության միջոցով:
3. Կինոաստղ զգալ
Փառատոնի ժամանակ My Blend by Clarins SPA սրահում մատուցում են La Montée des Marches ծառայությունը: Այն ստեղծել են նրանց համար, ովքեր պատրաստվում են հայտնվել Կաննի փառատոնի կարմիր գորգի վրա և բարձրանալ Փառատոնների պալատի աստիճաններով: Հաճախորդներին մերսում են, այնուհետև դիմահարդարում են անում, որը մեկ ամբողջ օր պահպանվում է: Այն միայն մեկ անգամ է գործում և միայն փառատոնի ժամանակ:

4. Ամբողջովին մեկուսանալ
Կրուազետտ աղմկոտ նավամատույցից մինչև Սենտ-Օնորա կղզի կարելի է հասնել 15 րոպեում: Այստեղ Դուք հնարավորություն կունենաք հանգստության, խաղաղության մթնոլորտում խորհել հավերժական հարցերի մասին:
5. Մանուշակ և ժասմին ուտել
Անպայման ուղղվեք դեպի Մերձծովյան ալպեր: Florian հրուշակեղենի ֆաբրիկան գտնվում է Լու գետի մոտակայքում: Այս ֆաբրիկայում պատրաստում են միայն մուրաբա և մարմելադ, սակայն Դուք կարող եք համտեսել շաքարավազով պատված մանուշակի թերթիկներ, շոկոլադապատ ժասմին և մանուշակի թեյ:
6. Մեքենաների սիրահար դառնալ
Հուլիսի 6-ին Կրուազետտ նավամատույցի մոտ տեղի է ունենալու 1950–1960-ական թվականների մեքենաների ցուցադրությունը:

7. Ձիավազք դիտել
Ամենաբարձր վարկանիշը ունի Grand Сritérium de Vitesse մրցույթը: Վերջինիս շրջանակներում մասնակցում են այնպիսի ձիեր, որոնք 160.000 եվրո շահումով մրցանակային տեղեր են գրավել:
8. Գոլֆ խաղալ
Le Grand Duc համալիրը առաջարկում է իր այցելուններին անցնել գոլֆի կուրսեր և հմտանալ այս սպորտաձևում:
9. Զովացուցիչ և յուրօրինակ խմիչքներ փորձել
Chez Charles ռեստորանում կարող եք ըմպել Պոլ Րիկարի կողմից 1930-ական թվականներին ստեղծած պաստիսը՝ միակ թունդ խմիչքը, որը հագեցնում է ծարավը նույնիսկ ամենաշոգ եղանակին:

10. Ճիշտ պատրաստված խեցգետիններ փորձել
Կաննում ուղղվեք դեպի Astoux & Brun: Իսկ Նիցցայում խեցգետինների սիրահարներն այցելում Le Café de Turin, որտեղ մատուցում են անհավանական համեղ ուտեստներ:
11. Ջազ լսել
Հուլիսին Նիցցայում և Jazz à Juan Ժուան-լե-Պենում տեղի կունենա Nice Jazz Festival փառատոնը: Այդ ավանդույթը սկսվեց 1949թ.-ից, երբ սաքսոֆոնիստ Սիդնեյ Բեշեն հարսանիքի էր հրավիրել բազմաթիվ աստղերի, երաժիշտների և 10 օրուգիշեր քաղաքում չէին դադարել ջազ նվագել:
12. Իմանալ, թե ինչ է սոկկան
Պրովանսական բարակ նրբաբլիթը թխում են մեծ փայտե ջեռոցներում: Լավագույն վայրն այն համտեսելու համար Chez Pipo սրճարանն է: Տեղական ուտեստներից խորհուրդ է տրվում փորձել pissaladière պիցցան:

13. Ամռանից անցում կատարել դեպի ձմեռ
Եթե հոգնեք շոգից ու տապից, ապա ուղղվեք դեպի լեռնային Սեն-Մարտեն-Բեզյուբի գյուղը: Այստեղից սկսվում է ճանապարհը դեպի Ժելա լեռը, որը Մերձծովյան ալպերի ամենաբարձր կետն է: Ճանապարհն անչափ հետաքրքիր է և գեղեցիկ:
14. Հուշանվերի փոխարեն գնել մեշ շիշ գինի և վարդի տունկ
Sainte Roseline-ում Դուք կարող եք սեփական այգու համար 4 եվրոյով գնել ցանկացած տեսակի վարդ:
15. Ապրել XVII դարի առանձնատանը
Այդ նպատակի համար լիովին համապատասխան է Hotel des 2 Rocs հյուրանոցը: 13 մեծ և լուսավոր սենյակներով XVII դարի առանձնատանը Դուք հնարավորություն կունենաք հանգստնալ և էներգիայով լիցքավորվել: Սեյան գյուղը, որտեղ և գտնվում է հյուրանոցը, Ֆրանսիայի ամենահին գյուղերից մեկն է:



