Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի կարծիքով սխալ է պատմական կերպարներին դատել կամ քննարկել, նրանց վերաբերյալ ինչ-որ եզրակացություններ ձևավորել, ինքը չի ուզում պատմության վերաբերյալ կարծիք հայտնել (tert.am) և այլն, և այլն: Նախարարի ասածը ընդունելի կլիներ, եթե վերջիններս մնային զուտ որպես դասագրքային կերպարներ (չնայած այդ դեպքում ևս նրանց գործունեությանը չէր կարող գնահատական չտրվեր), բայց եթե իշխանությունը որոշում է այդ կերպարները «վերակենդանացնել»՝ նրանց արձանները տեղադրելով, ապա այդ դեպքում սխալ է հենց նրանց «չդատելն ու չքննարկելը»: Այլապես իշխանությամբ օժտված ինչ-որ մեկի խելքին կարող է փչել նաև արձան կանգնեցնել հանցագործի և կամ նույնիսկ մանյակի պատվին, եթե վերջինս լինի նրա նախնին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201777191062426?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



