Հայաստանի հավաքականը ժամանել է ԳերմանիաArmsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունիսի 3-ին, ժամանել է Ֆրանկֆուրտ, որտեղից էլ Բերնար Շալանդի թիմը կուղեւորվի Մայնց: Գերմանիայում անցկացվող մարզական հավաքի շրջանակներում թիմը կանցկացնի օրական մեկ մարզում:

Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Մայնց Ֆավորիտ Պարկ» հյուրանոցում: Այսօր երեկոյան Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի իր առաջին մարզումը Գերմանիայում:

Հունիսի 5-ին, ժամը 16:15-ին, «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 17:00-ին կսկսվի Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:

Գերմանիայում է գտնվում նաեւ armsport.am կայքի խմբագիր Արթուր Նազարյանը:

Հունիսի 6-ին, ժամը 22:45-ին «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել