1in.am-ը գրում է.
Շիրակի մարզից այս տարի 1012 դիմորդ կա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը, որը նաև Գյումրու 21 դպրոցում գտնվող քննական կենտրոնի ղեկավարն է:
Այսօր Շիրակում «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաների միասնական քննություներին մասնակցելու համար գրանցված է եղել 184 դիմորդ՝ 142-ը «Կենսաբանություն» առարկայից, 20-ը «Ընդհանուր պատմությունից», 22-ը՝ «Աշխարհագրությունից»: Քննություններից բացակայող ուսանողներ ևս եղել են. 1-ը՝ «Կենսաբանություն» առարկայից, 2-ը՝ «Ընդհանուր պատմությունից»: «Բացակա դիմորդներին հնարավորություն կտրվի մասնակցելու լրացուցիչ քննություններին՝ հատուկ տեղեկանքի դեպքում»,- ասել է Արա Իսպիրյանը՝ հավելելով, որ քննությունների երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 24-ին և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը: Նա նաև ընդգծել է, որ Գյումրիում այսօր աննախադեպ հանգիստ են անցել քննությունները: Քննական կենտրոնը եղել է համապատասխանորեն հարդարված՝ տեսախցիկներով, խլացուցիչներով: