Այն բանից հետո, երբ Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հնչեցրեց իր հայտնի հայտարարությունը, հայրենի լրագրողական ու քաղաքագիտական շրջանակներում ծնվեց մի տեսակետ, ըստ որի՝ Ղարաբաղն այն գինն է, որ Ռուսաստանն ու Ղազախստանը վճարելու են Ադրբեջանին՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դիմաց:
Սա խիստ խոցելի տեսակետ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հիմնականում նավթային ռեսուրսի միջոցով Ադրբեջանը բալանսավորված արտաքին քաղաքականություն է վարում ու հազիվ թե ցանկանա կորցնել այդ խաղաքարտը:
Ասվածի լավագույն ապացույցը Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուսաֆաևի այսօրվա հայտարարություն է, որ իր երկիրը չի պատրաստվում մաս կազմել ոչ Եվրասիական միությանը ու ոչ էլ Եվրամիությանը:
Չնայած ակնհայտ փաստերին՝ դավադրության տեսության սիրահարները, համոզված եմ, կշարունակեն իրենց պնդումները...



