Armnewstv.am-ը գրում է.
Ուղիղ մեկ ժամ չդադարող անձրևն ու քամին ամեն ինչ տակնուվրա արեցին Սարատովկա գյուղում: Սլավիկ Անտոնյանը վնասներն է ցույց տալիս` տան տանիքը պոկվել է, լուսամուտները կոտրվել են , ավտմեքենան վնասվել է:
Համայնքի ղեկավարը երբևէ Սարատովկայում այսպիսի մրրկահողմ չէր տեսել: Ավերածություններն ու վնասի չափը ճշտվում են: Տաշիրի փրկարարները հունիսի 2-ին բազմաթիվ զանգեր են ստացել Տաշիրի տարածաշրջանի համարյա բոլոր բնակավայրերից: Անձրևի ու քամու վնասները ամենաշատը Սարտովկա գյուղում ու Տաշիր քաղաքում են եղել: Մրրկահողմը քշել-տարել է բազմաթիվ տանիքներ, մեքենաներ ու վագոն տնակներ, արմատախիլ արել ծառեր: Անձրևաջրերից վարարած Տաշիր գետը տների բակերն ու նկուղներն է լցվել, փակել է ճանապարհներն ու վնասել ցանքատարածությունները:
Վնասը ճշտելու համար Լոռու մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



