Չե՞մ ջոգում, էն ԵվրոպաԱմերիկանսկի դատապարտող երկրները քարտեզի վրա մենակ Հայաստանի տեղը գիտեն: Հենց մեր երկրում մի ակտիվիստի մի փոքր հրմշտում են, մէ՜ շուխուր ա ընկնում, մէ՜ իրար հերթ չտալով դատապարտում են, մէ՜ իրար են խառնվում.... Բայց հիմա նայում եմ Ուկրաինայի դեպքերը` էն Լուգանսկում ու Դոնեսկում էլ ակտիվիստ են սպանում, էլ օդային հարձակում են անում, էլ իրար միս են ուտում, իսկ էտ բողոքի նոտա հղողներից ոչ խեր կա, ոչ խաբար:
Դե հա, կարաք ասեք ռսստանի մատը խա՞ռն ա, բայց իմաստը էլի՞: Էս անգամ աշկիս իրանք կապ չունեն ու ուկրաինական իշխանություններն են կայֆերի մեջ, ու էս ամեն ինչին չեմ լսում որևէ եվրոպաամերիկանսկի երկրի դեսպանի կամ ԱԳՆ պաշտոնյայի դատապարտում ոչ մի բողոքի նոտա, իսկ գիտեք` ինչո՞ւ: Բա իրանց ձե՜ռ ա տալիս, իրանց դա պե՜տք ա.... Ռսստանի դեմ են հելել ու ամեն գնով ուզում են կրեն, ու դրա համար հիմա ջայլամի նման վիզները կոխել են հողի մեջ ու մոռացել են, որ իրանք ժողովրդի «պահակներն» են ու պիտի դատապարտեն ազատ խոսքի ոտնահարումը, պայքարող անհատի հանդեպ զենքի գործադրումը:
Բայց արի ու տես՝ մեր հարգարժան կաստյումով ձյաձյաներ ու ծյոծյաները մենակ մեր երկրի տեղը գիտեն ու պատեհ ու անպատեհ քիթները խոթում են մեր թեմաների մեջ, այ բայց որ Ուկրաինայում մարդ են սպանում, դա հո վտանգ չի՞: Դա ուղղակի եվրոպական ստանդարտներ է, ուղղակի մարդուն լռեցնում են, որ եվրոպական ստանդարտներ լինի՜: Ապրեն իրանք. ձեռ ա տալիս, խոսում են, ձեռ չի տալիս, ձենները կտրում են:



