Panorama.am-ը գրում է.
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Եվրոպական տուրնեին ընդառաջ հայտարարել են իրենց երկրում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացվածության ընդլայնման մասին: Հայտնում է«Դոյչե Վելլե»-ն:
«Երբ խոսքը գնում է ռազմական անվտանգության մասին, ապա Լեհաստանի համար չկա ավելի մեծ երաշխավոր քան ԱՄՆ-ն է»,- հայտարարել է Դոնալդ Տուսկը:
Իր հերթին Ռադոսլավ Սիկորսկին ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Լեհաստանը կողջունի իր տարածքում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմական ներկայացվածության ուժեղացումը: Նա նաև նշել է, որ Ուկրաինական հակամարտության հենց առաջին օրվանից Հյուսիսատլանտյան դաշինքը ավելացրել է իր զորքերը, որոնք գտնվում են Ռուսաստանի հետ սահմանի վրա, իսկ ԱՄՆ-ն 150 դեսանտային զինվորներ է ուղարկել Լեհաստան:
Սիկորսկու կարծիքով ԱՄՆ-ն կանխել է Ուկրաինայում ռուսական ագրեսիան` թույլ չտալով այն վերածվի լայնամասշտաբ ռազմական գործողությունների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ