iran_released_an_afghan_insurgent_leader_because_of_the-1280x9601in.am-ը գրում է.

Ջորջ Բուշ կրտսերի նախագահության տարիներին՝ 2001-2009թթ., ԱՄՆ վարչակազմը իրականացրել է ռազմական հանցագործություններ: Նման կարծիք է հայտնել անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի և ենթակառուցվածքային օբյեկտների պաշտպանության հարցերով ԱՄՆ կառավարության նախկին համակարգող Ռիչարդ Քլարքը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

«Պարզ է, համենայնդեպս՝ ինձ համար, որ Բուշ կրտսերի վարչակազմի իրականացրած կոնկրետ գործողությունները ռազմական հանցագործություններ են»,- ասել է Քլարքն իր հարցազրույցներից մեկի ժամանակ:

Նա նշել է, որ այժմ սահմանված են ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս Հաագայի Միջազգային քրեական դատարանին հանձնել մարդկանց «իրենց գործողությունների համար, որոնք նրանք իրականացրել են նախագահ կամ վարչապետ եղած ժամանակ»:

Փորձագետը նաև խստորեն քննադատել է ԱՄՆ անօդաչուների կիրառման պրակտիկան՝ արտասահմանում ենթադրյալ ահաբեկիչներին հրթիռակոծելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել