Բերբերյան. Սնկային հիվանդությունները սպառնում են նաև կարտոֆիլինPanorama.am-ը գրում է.

Առատ տեղումները վտանգ են ներկայացնում ոչ միայն խաղողի այգիներին, այլև կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի ցանքատարածություններին: Panorama.am-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Հիշեցնենք, երեկ Գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով զգոնության կոչ էր անում այգեգործներին: Ըստ հայտարարության, այս տարվա մայիս ամսվա 3-րդ տասնօրյակում հանրապետությունում գրանցված և հունիս ամսվա սկզբերին սպասվող տեղումների ու բարձր ջերմաստիճանի (+25 և բարձր) հետևանքով այգեգործական տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղողի վազի միլդիու, օիդիում և պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար:

«Գերխոնավության և շոգի պայմաններում սնկային հիվանդությունները զարգանում են: Ես զարմանում եմ այն գերատեսչությունների վրա, որոնք հայտարարում են, որ սակավաջուր տարի է: Մենք նման վտանգի մասին հայտարարել ենք դեռ մեկ շաբաթ առաջ»,-ասաց Բերբերյանը, խորհուրդ տալով գյուղացիներին սրսկել կարտոֆիլի ցանքատարածությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել