Մարդիկ կան, որ վախենում են սիրահարվել, դա կոչվում է ֆիլոֆոբիա, բայց ոչ ոք չի վախենում նրանից, որ իրեն կսիրեն: Կյանքի ևս մեկ պարադոքս, այնպես չէ՞: Սերը ունի տարբեր արտացոլումներ՝ ծնողական սեր, որդիական սեր, սեր երեխաների հանդեպ, սեր բնության հանդեպ և այդքան սիրո արտացոլումներից միայն մեկից կա ֆոբիա: Հիրավի, սերը մեծ զգացողություն է, որը մարդիկ աստիճանաբար կորցնում են ու չեն հասկանում, որ դա կորցնելով, նրանք կորցնում են իրենք իրենց: Մարդու կյանքում չլինի սեր, կյանքը կդառնա անգույն ու տգեղ, ուրախությունը կմարի մոմի լույսի պես ու լույս աշխարհում մարդու կյանքի տիրակալը կդառնա խավարը: Սիրեք և եղեք սիրված, դա կյանքի ամենամեծ պարգևն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել