Panorama.am-ը գրում է.
Հզորագույն ճնշում կա, որ Ադրբեջանը մտնի Եվրասիական տնտեսական միության մեջ,-վստահ է Թրանսփարենսի Ինտերնեյշնլ ՀԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
«Արդյո՞ք, Ղարաբաղը չի լինելու այն գինը, որ վճարվելու է Ադրբեջանին` անդամակցության դիմաց»,- Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ այս թեմաները պետք է քննարկվեն, քանի որ, ըստ նրա, պատահական չէ նաև այն, որ Նազարբաևի կողմից սահմանների հարց հնչեցվեց:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի բնորոշմամբ էլ՝ սեպտեմբերի երեքից հետո ապացույց է ստացվում, որ Հայաստանը պետականության քննությունը չի հանձնում:
«Ես չեմ հասկանում ինչպես է պահպանվում պետական շահը: Այդ խոսակցությունների տողատակին անվտանգության հարցն էր և Արցախի մեզ համար բարենպաստ լուծումների հեռանկարը...»,- «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկման ժամանակ ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



