Հակառակորդի դավադիր գնդակից զոհված փոխգնդապես Գարիկ Բալայանը մեր երկրի սահմանները պահող բազմահազար զինվորներից մեկն էր, ով երդվել էր պահել ու պաշտպանել հայրենիքն ամեն տեսակ ոտնձգություններից։ Զինվորական երդումը նա կատարեց, ցավոք, կյանքի գնով։ Բայց չհասցրեց, չկարողացավ իրականություն դարձնել իր փոքրիկներին՝ դստերը՝ 10-ամյա Գոհարիկին տված խոստումը. 4-րդ դասարանն ավարտելու առթիվ անակնկալ նվեր անել, իսկ որդուն՝ փոքրիկ Գևորիկին, հեծանիվ նվիրել։
Անշուշտ, հոգատար ու սիրող հայր կորցնելու ցավը երբեք չի ամոքվի փոքրիկների հոգիներում, կմխիթարվեն միայն, որ հերոս ու անձնազոհ հայր են ունեցել։ 
Մեր ընկերը, հրաշալի հայրն ու հրամանատարը չհասցրեց իր երեխաներին տված խոստումը կատարել։ Իհարկե, ինչ էլ ասվի, ինչ էլ արվի, ոչ ոք չի կարող փոխարինել նրան։ Բայց…ինքը, համոզված ենք, ճիշտ կընկալեր ու դեմ չէր լինի, եթե փոքրիկներին տված իր խոստումն էլ մենք իրականություն դարձնեինք։
Ուստի, առաջիկայում, այցելելով Արցախ, կայցելենք Գարիկի ընտանիքին, նրա փոքրիկներին ու կկատարենք հերոս հրամանատարի, սիրելի հայրիկի տված խոստումը դստերն ու որդուն։ Ուստի և առաջարկում եմ շահագրգիռ մարդկանց, ովքեր կցանկանան հեծանիվ նվիրել փոքրիկ Գևորիկին և այլ նվեր փոխանցեն Գոհարին, զանգահարեն ինձ (094418310), (095418010) հեռախոսահամարներով. անպայման կփոխանցենք նվիրողի անունից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել