Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Վրաստան այցելելու հրավերը։ Այդ մասին ասվում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Մամուլի ծառայության տվյալներով՝ «այցը կկայանա մինչ 2015թ. գարուն»։ «Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ Վրաստանում մոտ ապագայում կանցկացվի վրաց-գերմանական տնտեսական համաժողով, որն ուղղված կլինի երկու երկրների համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը», նշել են մամուլի ծառայությունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել