Ասել եմ չէ՞ մի անգամ, ազգովի բնավորության գիծ ունենք. ինչի մասին խոսվում է տվյալ պահին, բոլորով դառնում ենք այդ ոլորտի ամենահզոր մասնագետները. Ահա էս տրամաբանությամբ էլ երեկ երեկոյան ազգովի դարձանք ծանրամարտիկ ու մարզիչ: Ու սկսվե՜ց քարկոծումը, ոմանք նույնիսկ չսպասեցին հրում վարժությանը, չսատարեցին մարզիկին մինչև վերջ, իրենք ավելի լուրջ գործ ունեին, Ֆեյսբուքում պիտի գրեին. «թու՜, խայտառակ եղանք, վա՜յ, հիմա ալիևը մեզ վրա ո՜նց է ծիծաղելու.. ընդհանրապես ո՜նց ենք մարդամեջ դուրս գալու էս խայտառակությունից հետո»: Ու սկսվե՜ց համատարած պանիկան. մեկը բա Առաքելն ա մեղավոր, մեկը թե չէ՜, Առաքելի հայրնա մեղավոր, էն մեկը թե ընդհանրապես լուծարե’լ օլիմպիական կոմիտեն: Էկեք մի բան հասկանանք հայություն ջան. ճիշտ է, հաղթանակը բաղձալի է, հաղթանակի համար ցնծում են և մեծարում մարզիկին, հաղաթանկը բոլորը վերագրում են որպես ազգի հաղթանակ և այդ հաղթանակից ամեն մեկը իր համար վերցնում է մի պատառ ու սկսում հպարտանալ այդ պատառիկով…. իսկ պարտությու՞նը: Երբ պարտվում է, բոլորս ձեռքներս լվանում ենք, չունենք հաղթանակի պատառիկ, նշանակում է պարտությունը մերը չէ, նշանակում է պետք է զարկ տրվի հայրենական «մունաթիզմի» զարգացմանը: Այո, պարտությունը ծանր է, պարտությունը ոչ ոք ժպիտով չի՜ ընդունում, բայց սպորտում պարտությունը խայտառակություն չէ, հասկացեք: Պարտությունից հետո պետք է քննադատել, անհրաժեշտ է քննարկել, գտնել պատճառները, վերլուծել դրնաք, հաջորդ անգամ չկրկնել նույն սխալները.. Պարտությունը չի ենթադրում խայտառակություն աշխարհով մեկ, պարտությունը չի ենթադրում մոռացում նույն այդ մարզիկի՝ մինչ այդ ունեցած հաջողությունները. երբ նա Անթալիայում չեմպիոն էր դառնում, ոչ մեկդ չասեց հիմա մեր նախագահը պիտի ծիծաղի ազերիների վրա, բայց երբ մենք ենք պարտվում՝ չգիտես ինչու պիտի ալիևը ծիծաղի մեզ վրա.. Չի կարելի, հասկանու՞մ եք, չի կարելի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել