Tert.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի ուղեկցությամբ այսօր՝ 2014 թվականի միասնական ընդունելության քննությունների մեկնարկի առիթով, այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպելու «Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն հանձնող դիմորդներին և ծանոթանալու քննության անցկացման ընթացակարգին:
Հովիկ Աբրահամյանը հաջողություն է մաղթել երեխաներին և ընդգծել, որ արվելու է ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար:
«Մեր նպատակն է արդար մրցակցություն ապահովել: Մենք վերահսկելու ենք, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակում: Ով գիտելիք ունի, մեզ մոտ բարձր գնահատական ունի: Մաղթում եմ, որ ձեր գիտելիքներն ազատ, համարձակ ցուցաբերեք և հաջողության հասնեք», - նշել է կառավարության ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



