020614_212028_27667_21in.am-ը գրում է.

Porche 911 մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է Բելգիայի թագավոր Ալբերտ II-ին, Kapaza կայքում վաճառքի է դրվել:

47 հազար կմ վազք ընդհանուր երկարությամբ՝ 2010 թվականի արտադրության մեքենան արժե 95 հազար եվրո: Սրահը կաշվեպատ է:

2011 թվականին կաբրիոլետի տերն է դարձել Պասկալ Ռաեսը: Նա նշել է, որ անձամբ թագավոր Ալբերտ II-ը մեքենան վարել է 11 հազար կմ:

Ռաեսը վաճառել է Porche-ն հարուստ մարդու, ով իր հերթին այսօր նոր տեր է փնտրում հայտնի մեքենայի համար՝ հայտնում է La Capitale-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել