Իսպանացի նկարիչ Անտոնիո Մորան մասնագիտացած է դիմանկարչության առանձնահատուկ ուղղության մեջ: Նրա նկարած դիմանկարների մեջ բնապատկերներ են նշմարվում: Անտոնիոն ասում է, որ ինքը կոկտեյլներ է ստեղծում, որտեղ լուսանկարչության տարբեր ճյուղերը միաձուլված են: Նա ոչ միայն այլոց դիմանկարներն է նկարում, այլև ինքնանկարների ծավալուն շարք ունի: Նա թվային ծրագրերի օգնությամբ հատուկ մշակման է ենթարկում իր նկարած նկարները: Նախքան նկարիչ դառնալը, Անտոնիոն տարիներ շարունակ աշխատել է իբրև դիզայներ: Անտոնիոն ընդունում է նաև պատվերներ: Նա պատվիրատուից խնդրում է իրեն տրամադրել այն մարդու նկարը, ում ինքը պետք է նկարի, ինչպես նաև որոշակի տեղեկատվություն այդ մարդու մասին. չէ՞ որ նա սոսկ չի արտանկարում լուսանկարը, այլ սյուրռեալիստական գեղեցիկ գեղանկար ստեղծում իր տրամադրության տակ գտնվող լուսանկարի հիման վրա: Հենց դրա համար էլ նա ցանկանում է տեղեկատվություն ունենալ այն մարդու մասին, ում դիմանկարը իրեն պատվիրում են: Այդ կերպ նա կարողանում է տվյալ մարդուն բնորոշ գծերն արտացոլել իր նկարներում: Օրինակ, եթե այդ մարդն աչքի է ընկնում նորաձևության հանդեպ տածած հետաքրքրությամբ, Անտոնիոն կարող է նորաձևության մայրաքաղաք համարվող Փարիզի ֆոնին պատկերել նրան: Նա իր անձնական կայքն ունի, որտեղ վաճառքի է հանել իր ստեղծագործությունները:























