Ինչպե՞ս կարելի է խաբել սպառողներին: Ժամանակակից փաթեթավորումը դառնում է ավելի մեծ և լայն, իսկ ներսի ապրանքներն ավելի փոքրիկ ու բարակ: Փաթեթավորման այս խորամանկությունները բնականաբար անտեսանելի են սպառողների կողմից, սակայն հիմա կներկայացնեմ մի քանի օրինակ, թե ինչպես են ավելացնում փաթեթավորման ծավալը և նվազեցնում ապրանքի քանակությունը: Այս քայլերն ավելի շատ ձեռնտու են արտադրողներին, քանի որ նրանք միշտ էլ խնայող ու հաղթող են դուրս գալիս նման պարագայում: Օրինակ՝
1.
- Ամեն թխվածքաբլիթ գտնվում է ևս մեկ լրացուցիչ փաթեթավորման մեջ, ինչի հաշվին կրճատում է քանակությունը տուփում:
- Շատ արտադրողներ արդեն փաթեթավորման վրա գրում են 1 կգ, բայց ապրանքն իրականում 800-900 գրամ է լինում:
- Նույնը կարելի է ասել նաև հեղուկների համար, երբ 1 լիտրի փոխարեն լինում է 900 մլ:
Այս նկարում պարզ երևում է, թե ինչպես են արտադրողներն ապրանքները քչացնելով՝ մեծացնում փաթեթավորումը:
Փաթեթավորման վրա առկա են բազմաթիվ տեղեկություններ, որոնք իրականում կամ ճիշտ են, կամ էլ հորինված: Հիմա կներկայացնեմ մի քանի այդպիսի օրինակներ՝
2. Նանո տեխնոլոգիա – Իրանականում շատ բրենդներ ու ապրանքներ ընդհանրապես կապ չունեն նանո տեխնոլոգիայի հետ, պարզապես հաճախորդների ուշադրությունը գրավելու համար ընկերություններն այն օգտագործում են իրենց ապրանքների փաթեթավորման վրա:
3. Էկո կամ Բիո – Այսօր օրգանական սննդի կողմնակիցների թիվն աճում է աշխարհում և արտադրողներն այս կապակցությամբ փաթեթավորման վրա շատ են օգտագործում Բիո, կամ ասենք Էկո բառերը, որոնք իրականում այդպես չեն: Ավելի զարգացած երկրներում գոյություն ունի օրենք Էկո և Բիո բառերի համար, իսկ ինչ վերաբերվում է նախկին Սովետական երկրներին, կարծում եմ կհասկանաք, որ շատ ճանապարհ ունենք հասնելու այսպիսի օրենքների կիրառմանը:
4. Թվերի խորամանկ կիրառումը փաթեթավորման վրա՝
“Эльдорадо” խանութների ցանցում շատ մեծ ակցիա էր հայտարարված՝ մինչև 80%, որն իսկապես աղմուկ էր հանել Ռուսաստանում: Սակայն երբ մարդիկ այցելում էին այս տեխնիկայի խանութ, պարզվում էր, որ ակցիան ընդամենը ներկայացված էր համակարգչի մկնիկի փաթեթավորման վրա:
Կամ մյուս հետաքրքիր օրինակը, երբ ներկայացնում են մեծ տառերով ԶԵՂՉ 70%* ու կողքը աստղանիշ, իսկ ամենաներքևում աստղանիշով ու շատ փոքրիկ տառերով նշում են, որ այս զեղչը ընդամենը 10% ապրանքի համար է:
5. Արևածաղկի ձեթ, որը չի պարունակում խոլեստերին՝
“Չի պարունակում խոլեստերին” արտահայտությունն այն բանալին է, որով շատ հաճախ մարդիկ առաջնորդվում և գնում են ձեթը: Սակայն շատ քչերը գիտեն, որ իրականում ոչ մի խոլեստերին էլ չի կարող լինել ձեթի մեջ և տուփի վրա գրել Չի պարունակում խոլեստերին հավասար է նրան, որ գրենք չի պարունակում ասենք պանիր, քանի որ դա իրականում գոյություն չունի ձեթի մեջ: Ահա այսպիսի հնարքներով կարելի է մոլորեցնել մարդկանց, որոնք ենթագիտակցորեն մտածում են միայն առանց խոլեստերին ձեթ գնոլւ մասին, ախր հետաքրքիր է, ո՞ր ձեթի վրա է գրված՝ պարունակում է խոլեստերին:
6. Զավեշտալի իրավիճակում էր հայտնվել NIVEA –ն իր NIVEA Silver Protect ապրանքը գովազդելիս: Մարքեթոլոգներն այս ապրանքի հաջողության շեշտը դրել էին նրա ֆորմուլայի վրա՝ արծաթի մոլեկուլների հաշվին մաշկն ավելի է նուրբ լինում, սակայն հետագայում պարզվում է, որ արծաթը մոլեկուլ չունի, այն կազմված է ատոմից և իոններից: Հետագայում մոլեկուլ բառը ստիպված էին փոխել իոն բառով, սակայն արդեն ԶԼՄ-ների միջոցով այս սխալը լայն տարածում էր գտել: