500271in.am-ը գրում է.

Այսօր` հունիսի 3-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը ուղիղ չարտերային թռիչքով Ժնևից կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղից կտեղափոխվի Մայնց:

Գերմանիայում անցկացվող մարզական հավաքի շրջանակներում թիմը կանցկացնի օրական մեկ մարզում:

Հունիսի 5-ին, ժամը 16:15-ին, «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 17:00-ին կսկսվի Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հունիսի 6-ին, ժամը 20:45-ին «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել