«Երեկ, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է. «Աշխարհում անկայունության լուրջ միտումներ են նկատվում: Աճում են լարվածությունն ու անորոշությունը: Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել և գնահատել իրավիճակը...: Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետն անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար»:

Ինչ խոսք, լավ է ասված, ինչպես և բոլոր նախորդ ելույթները: Բայց որպեսզի այն իրականության հետ աղերս ունենա, ապա Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո առնվազն պետք է ստորագրեր Ղազախստանում ՀՀ դեսպանի ազատման հրամանը՝ Աստանայի «նամակային դիվանագիտությունից» տեղյակ չլինելու համար, դրանից հետո ստորագրեր բոլոր այն դեսպանների ազատման հրամանները, ովքեր արտերկրում զբաղված են միայն բիզնեսով ու Հայաստանից մեկնող բարձրաստիճան չինովնիկների կանանց «շոփինգը» սպասարկելով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել