Դեռ Հայաստանում, Արցախում կամ սփյուռքում չեմ տեսել մի հայի, որ չխոսա ազգային միասնության մասին: Բալոր հայերը ասում են, որ մեր ազգային նպատակին՝ Մեծ Հայաստանին հասնելու համար պետք է ազգովի մի բռունցք դառնանք: Կարծես ամեն ինչ հրաշալի է և մենք բոլորս նույն բանն ենք ուզում, բայց այդ միասնական լինելը ինչ-որ չի երևում. խոսքը գործի չի վերածվում: Միշտ փորձել եմ հասկանալ դրա պատճառը: Ըստ իմ սուբեկտիվ կարծիքի դա մեր բոլորի թագավոր լինելուց է. բոլորս ուզում ենք միավորողը մենք լինենք: Ամեն հայի թվում է, որ ինքն է բացառիկ կամ իր կուսակցությունը: Ինչ-որ տեղ վատ է, որ մենք խելացի ազգ ենք, որովհետև չենք ուզում մեր ցեղակցին ենթարկվել. մենք վատ առաջնորդ կլինենք: Այսպիսով 15 միլիան հայ և 15 միլիոն նախագահ ու արքա:

Հ.Գ. Տեսնենք՝ երբ է ծնվելու հայ գերմարդը, որ 15 միլիոն թագավորի միավորի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել