Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը դիմել է վարչական դատարանLife.panorama.am-ը գրում է.

Մարզահամերգային համալիրի էլեկտրոնային աճուրդը անօրինական է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով։

Համաձայն ՀՀ «ԴԱՀԿ ծառայության» և «վարչատարածքային բաժանման մասին» օրենքների, ԴԱՀԿ ծառայությունը կազմված է կենտրոնական, տարածքային (մարզային) բաժիններից, որոնց կազմում գործում են բաժանմունքներ։

Քանի որ Երևան քաղաքն ունի մարզի կարգավիճակ, հետևաբար պետք է լինի ԴԱՀԿ-ի Երևան քաղաքի բաժին և համապատասխանաբար վեց վարչական շրջանի բաժանմունք, օրինակ ինչպես ԴԱՀԿ-ի Արարատի մարզային բաժին և Մասիսի տարածաշրջանի բաժանմունք, Կոտայքի մարզային բաժին և Եղվարդի տարածաշրջանի բաժանմունք։ ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, չի կարող գոյություն ունենալ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժին, հետևաբար՝ նրա կողմից աճուրդի վերաբերյալ որոշումը առ ոչինչ է՝ կայացման պահից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել