Երգչուհի Լայանայի և նրա ամուսնու համար այսօր կրկնակի տոն է (լուսանկար)Life.panorama.am-ը գրում է.

Այսօր երգչուհի Լայանայի և ամուսնու՝ նրա մենեջեր Ռոլանդ Պողոսյանի համար կրկնակի տոն է. զույգը նշում է իրենց ամուսնության 2-ամյակը և Ռոլանդի ծննդյան օրը: Life.panorama.am-ի հետ զրույցում Լայանան տեղեկացրեց, որ իրենք տոնական այս օրն անցկացնում են ռեստորանում՝ ընտանեկան միջավայրում:

«Ռոլանդը շատ չի սիրում մեծ հավաքույթներ, այնպես որ ծննդյան տոնը կնշենք միայն մտերիմներով, իսկ ահա մեր ամուսնության 2-ամյակը կտոնենք վաղը. երկուսով կայցելենք հանգստի որևէ վայր»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել