1  Ջոնի Դեփ

http://parade.condenast.com/wp-content/uploads/2013/06/johnny-depp-12.jpg

Այս դերասանը հիմնականում հետևում է իր սրտի ձայնին՝ մասնավորապես գնումների ժամանակ: Նա մի յուրօրինակ հոբբի ունի. Ջոնին հավաքում է միջատների ու չղջիկների կմախքները: Իր հավաքածուն համալրելու համար նա նորանոր կմախքներ է գնում: Միայն Աստծուն է հայտնի, թե նրա ինչին են պետք այս կմախքները:

 2  Ամանդա Սեյֆրիդ 

http://gazztoday.com/wp-content/uploads/2014/04/Amanda-Seyfried3.jpg

Այս դերասանուհին, մոդելն ու երգչուհին մի անգամ գնեց ձիու դիակ: Ձին երեք շաբաթականում էր մահացել: Ամանդան հասարակ դիակ չէր գնել, այլ մանրակրկիտ մշակման ենթարկված խրտվիլակ: Ամանդան հավանաբար հետաքրքրվում է տաքսիդերմիայով (կենդանիների խրտվիլակների պատրաստման եղանակ): Նա այս խրտվիլակը գնել է Լոս Անջելեսի իր տունը դրանով զարդարելու համար: Նա ունի նաև բվի ու ջրարջի խրտվիլակ և չորացրած թիթեռներ:   

 3  Բեյոնսե

http://www.tickpick.com/DesktopModules/SearchResults/img/performers/beyonce.jpg

Գրեմմիի բազմակի մրցանակակիր Բեյոնսեն խենթանում է Balenciaga նորաձևության տան ոսկեպատ լեգինսների համար: Դրանցից յուրաքանչյուրը 100.000 դոլար արժե, սակայն այս աշխարհահռչակ երգչուհին իրեն չի զրկում նման հաճույքներից:

 4  Նիկոլաս Քեյջ

http://schmoesknow.com/wp-content/uploads/2013/07/Nicolas-Cage-nicolas-cage-26969943-1982-1300.jpg

Նիկոլաս Քեյջի ամենաապշեցուցիչ գնումներից մեկը «տարբոզավր» տեսակի դինոզավրի գանգն է: Շշուկներ են տարածված այն մասին, որ Լեոնարդո դի Կապրիոն ևս աչք է ունեցել 67 մլն. տարվա վաղեմության այս գանգի վրա, սակայն Նիկոլաս Քեյջը նրանից առաջ է անցել և 276.000 դոլարով ձեռք է բերել այդ հազվագյուտ նմուշը:

 5  Պենելոպե Քրուզ

http://thunderbird37.com/wp-content/uploads/2014/03/Penelope-Cruz-Profile-Biography-Story-News-Hot-Pictures-10.jpg

Մշտապես խնամված ու գեղեցիկ հագնված Պենելոպե Քրուզը մեծ ուշադրություն է հատկացնում ոչ միայն իր զգեստներին, այլև այն կախիչներին, որոնցից դրանք կախվում են: Պենելոպեն ավելի քան 500 թանկարժեք կախիչ ունի: Դրանցից ոչ մեկը հասարակ մետաղից չէ: 

 6  Սթիվ Քերել

https://static.squarespace.com/static/51b3dc8ee4b051b96ceb10de/51ce6099e4b0d911b4489b79/51ce6175e4b0d911b449500f/1320265934123/1000w/steve-carell.jpg

Այս մի գնումը միայն պատկառանք է առաջացնում Սթիվ Քերելի նկատմամբ: Նա Մասաչուսեթսում մի հանրախանութ գնեց, որը հայտնվել էր փակման եզրին: Շատերի համար գաղտնիք է, թե ինչու նա որոշեց փրկել այս բիզնեսը սնանկացումից: Նա պարզապես մանուկ հասակում այցելում էր այդ խանութ և այդ խանութի հետ կապված մանկական ջերմ հուշեր ուներ: Դրա համար էլ նա չէր ցանկանում, որ ֆինանսական դժվարությունների պատճառով խանութը փակվեր:

 7  Անջելինա Ջոլի

http://pinkhope.org.au/wp-content/uploads/2013/05/imdb_angelina_-jolie.jpg

Այս դերասանուհին գեղեցիկ ու յուրօրինակ դանակների հավաքածու ունի: Նրա մայրը գնեց նրա հավաքածուի առաջին դանակը, երբ նա դեռ 12 տարեկան էր: Երբ լրացավ Անջելինայի որդի Մադոքի 12 տարին, նա հետևեց իր մոր օրինակին և իր որդու համար մի դանակ գնեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել