Դուք աշխատում եք օրնիբուն, առանց հանգստյան օրերի, և այդ ամենը միայն կարիերայի և բիզնեսի հաջողության համա՞ր: Ստորև ներկայացված ցուցակը կստիպի Ձեզ նորովի նայել աշխատանքի հանդեպ Ձեր ունեցած հավատարմությանը:

Դուք ուժասպառ կերպով աշխատում եք և համարում եք, որ ճիշտ եք վարվում: Սակայն նախքան սեփական ձեռքբերումներով հպարտանալը, ուշադիր նայեք, արդյո՞ք ոչ ոք չի տառապում աշխատանքի հանդեպ Ձեր ունեցած հավատարմությունից:

Մինդա Զետլինի ներկայացված կետերն ամբողջովին համապատասխանում են իրականությանն ու արտացոլում են այդքան ժրաջան չաշխատելու իրական պատճառները:

1. Դուք չեք ցանկանում կատարել տան հետ կապված պարտականությունները

Եթե Դուք շատ եք աշխատում, ապա վստահությամբ կարելի է ասել, որ Ձեր տունը թափթփված վիճակում է: Մինդան հասարակ օրինակ է բերում: Գրեթե ամեն երեկո նա իր ամուսնու՝ Բիլլի հետ վիճում է, թե ով է լվանալու ափսեները: Մինդան պնդում է, որ նա լինելով գործարար կին, ամբողջ ժամանակ նվիրում է աշխատանքին: Նույնը տեղի է ունենում նաև գնումների հետ: Աստիճանաբար ողջ տնային աշխատանքն ընկնում է ամուսիններից միայն մեկի ուսերին: Դուք միշտ այդ իրավիճակին ունեք ռացիոնալ բացատրություն, սակայն մի մոռացեք, որ Ձեր երկրորդ կեսն արժանի է երախտագիտության:

2. Ձեր երեխաներն ավելի շատ ժամանակ են պահանջում

Երեխաների դեպքում իրավիճակն ավելի է բարդանում: Շատ կարևոր է ժամանակ անցկացնել երեխաների հետ և լինել նրանց կողքին, երբ նրանք Ձեր կարիքն ունեն: Դուք չեք կարող այդ պարտակությունը մեկ ուրիշի վրա բարդել:

Մեզանից շատերը մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ հայրերն օրնիբուն, առանց հանգստյան օրերի աշխատում էին: Նույն իրավիճակն էր նաև Մինդայի ընտանիքում: Նա խոստովանում է, որ իր հայրը շատ աշխատելով և գումար վաստակելով, իրեն ապահովել է հարմարավետ կյանքով, սակայն դա չէր լրացնում իրենց շփման պակասը: Շատ տխուր է, երբ հասուն տարիքում գիտակցում ես, որ բացարձակ չգիտես սեփական հայրիկին:

Մի թողեք, որ աշխատանքը Ձեզ խլի Ձեր երեխաներից:

3. Փողերն արդարացում չեն

Փողերը չեն կարող արդարացում լինել նույնիսկ ընտանիքի միակ աշխատող անձի համար: Մինդան գործարար է, իսկ ամուսինը երաժիշտ է: Դա այն մասնագիտությունը չէ, որը թույլ կտա բավականաչափ գումար վաստակել բոլոր հաշիվները փակելու համար: «Երբ նա դժգոհում է, որ ես չափազանց երկար ժամանակ եմ անցկացնում առանձնասեյակում, ապա երբեմն ցանկանում ես հիշեցնել, թե ում գումարների միջոցով ենք մեր հաշիվները փակում»,- ասում է Մինդան:

Սակայն ամուսինը երբեք չի խնդրում վճարել իր փոխարեն: «Ճիշտ չէ ասել, որ ես աշխատում եմ միայն գումարի համար, ես սիրում եմ իմ աշխատանքը: Եթե իմ ամուսինը բավարար գումար վաստակեր, ես կնվազացնեի իմ աշխատանքային ժամերը»,- հավելում է Մինդան:

4. Իրականում Դուք այդքան շատ չեք աշխատում, որքան կարծում եք

Մինդան ամեն օր սոցցանցերում հետևում է իր գրառումների արձագանքներին և երբեմն մեկնաբանություններ է կատարում: Այդպիսի վարվելակերպը նախևառաջ արտահայտում է նրա կիրթ լինելը, բացի այդ բարձրացնում է Մինդայի վարկանիշը սոցցանցերում: Սակայն իրո՞ք պարտադիր է ամեն օր զբաղվել դրանով:

Եթե Դուք նման եք Մինդային, ապա, անկասկած, ամեն ինչ ցանկանում եք ճիշտ անել և քայլառքայլ կատարելագործել Ձեր աշխատանքի որակը: Սակայն այդպես Դուք հեռվանում եք ընտանիքից: Հարկավոր է հստակ սահմանել, թե որ խնդիրները կարող եք ժամանակավորապես հետաձգել: Եթե Դուք Ձեր ժամանակը տրամադրեք ընտանիքին, այլ ոչ թե Twitter-ին, աշխարհը չի կործանվի:

5. Եթե Դուք ինքներդ Ձեր մասին հոգ չեք տանում, ապա Ձեր զուգընկերոջ համար շատ ավելի  դժվար է լինելու

Եթե Դուք շարունակեք պասիվ ապրեալակերպ վարել, սպորտով չզբաղվել, քիչ քնել, ապա վաղ թե ուշ Ձեր երկրորդ կեսը կհայտնի Ձեր առողջական խնդիրների առջև: Կյանքն անկախատեսելի է, և յուրաքանչյուր պահին կարող է հանկարծակի մի իրադարձություն տեղի ունենալ: Սակայն փաստն այն է, որ եթե Դուք հոգ չտանեք սեփական առողջության մասին, ապա խնդիրների դեպքում ողջ հոգսն ընկնում է Ձեր կողքին գտնվող մարդկանց ուսերին:

6. Դուք դադարում եք գրավիչ դառնալ

Երկար աշխատանքային ժամերը բացասաբար են ազդում Ձեր արտաքին տեսքի և տրամադրության վրա: «Քանի անգամներ գրասենյակից դուրս եմ եկել բացարձակապես ուժասպառ և նյարդայնացած և միակ ցանկությունս եղել է որքան հնարավոր է արագ տուն հասնելն ու ուղղակի հանսգստանալը,- ասում է Մինդան: Բավականին տհաճ իրավիճակ է իմ ամուսնու համար, ով ժամեր շարունակ սպասել է ինձ»: Եթե Դուք ժամանակ չունեք շփվելու հարազատ մարդկանց հետ, ապա վաղ թե ուշ նրանք իրենց խաբված կզգան:

7. Դուք կարծում եք, որ Ձեր ժամանակն ավելի կարևոր է, քան Ձեր զուգընկերոջինը

Եթե Ձեր զուգընկերոջ աշխատանքը Ձեզ ավելի հեշտ է թվում, ապա հակված եք մտածել, որ նրա ժամանակը մեծ արժեք չունի: Դա բացարձակապես սխալ է: Ձեր զուգընկերն օգնում է տնային հոգսերում, աջակցում է Ձեզ և օգնում է կատարելագործվել սեփական աշխատանքում: Հակառակ մտածելն անհարգալից է: Դա նշանակում է, որ Դուք ձեր հարաբերությունները հավասար չեք գնահատում, իսկ դա աստիճանաբար կհանգեցնի վերջինիս քայքայմանը:  

8. Լարված աշխատանքը սպառնում է Ձեր հարաբերություններին

Եթե Դուք մինչև ուշ գիշեր աշխատում եք, հոգնած և ուժասպառ տուն եք գալիս, հանգստյան օրերն անցկացնում եք փոքր-ինչ հանգստանալու համար, ապա բաց եք թողնում ամենակարևորը՝ սեփական ընտանիքի հետ երջանիկ լինելը: Մի ճակատագրական պահի Ձեր հարաբերությունները կարող են ճեղք տալ:

Այնպես որ, փորձեք որքան հնարավոր է հաճախ ընտանիքի հետ միասին քաղաքից դուրս գնալ կամ պարզապես միասին տանը ժամանակ անցկացնել: Փորձեք այդ օրը կառուցել Ձեր զուգընկերոջ ցանկությունների համաձայն: Ի վերջո, նրան հնարավորություն տվեք իրեն յուրահատուկ զգալ և ներողություն խնդրեք, որ Դուք հաճախակի նրան բավարար ուշադրության չեք արժանացնում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել