3125551551in.am-ը գրում է.

Արևմուտքը շարունակում է ճնշում գործադրել Սիրիայի վրա՝ դրանով իսկ պայմաններ ստեղծելով ռազմական միջամտության համար: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Արևմտյան գործընկերները Ժնևում հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը կկենտրոնացնեն պահանջների վրա՝ հնարավորինս շուտ հայտարարելու Սիրիայում տիրող իրավիճակը ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլխի ներքո և ավելի ակտիվորեն ճնշելու ռեժիմին, կիրառելու նոր պատժամիջոցներ: Ընդհանուր առմամբ, նրանք իրականացնում են ոչ թե իրավիճակի լիցքաթափման, այլ լարվածության սրման աշխատանք և ձգտում են պայմաններ ստեղծել արտաքին միջամտության համար»,- ընդգծել է Լավրովը:

Լավրովը հավելել է, որ Ժնևում ՄԱԿ-ի գործունեության շրջանակում ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են Սիրիայում մարդասիրական հարցերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել