Panorama.am-ը գրում է.
«Սա իմ ամբողջ կենսագրության հետ կապված աշխատավայր է: 20 տարի է դասավանդում եմ այստեղ: Այնպես որ իմ տնից ոչ մի տեղ չեմ գնացել, պարզապես այդ տան պատասխանատուն եմ ու կփորձեմ լինել այդ պատասխանատվությանը արժանի»,- «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Մուրադյանը:
Նշենք, որ այսօր կայացած մրցույթին միայն Դավիթ Մուրադյանն էր մասնակցում: Մրցույթի ընթացքում նա ներկայացրել է իր ծրագիրը, պատասխանել բուհի կառավարման խորհրդի անդամների հնչեցրած հարցերին: Այնուհետև կայացել էր փակ գաղտնի քվեարկություն: Կառավարման խորհրդի 24 անդամներից քվեարկությանը մասնակցել էին 21-ը: Դ. Մուրադյանի՝ ռեկտոր ընտրվելուն կողմ էին քվերակել 19 հոգի, մեկ հոգի դեմ, իսկ մեկ քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել:
«Դավիթ Մուրադյանը, ըստ էության, իր մեջ միավորում է գրականության, թատրոնի ու կինոյի ոլորտները: Նա այդ բոլոր ասպարեզներում աշխատել է, ունի իր ներդրումը»,- լրագրողներին ասաց բուհի կառավարման խորհրդի նախագահ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



