hi-res-885f5bcaa3821e048a214e2f36752f38_crop_north1in.am-ը գրում է.

Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ռիկի Լամբերտն այսօր պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»:

«Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ բուժզննում անցնելուց հետո հարձակվողը պայմանագիր է կնքել:

«Միշտ երազել եմ հանդես գալ «Լիվերպուլ»-ում և կարծում էի, որ այստեղ խաղալու հնարավորություն այլևս չեմ ունենա: Գիտեմ՝ որքան մեծ ակումբ եմ տեղափոխվել»,- հայտարարել է Լամբերտը:

32-ամյա հարձակվողը «Սաութհեմփթոն»-ի կազմում անցկացրել է 235 խաղ ու խփել 117 գոլ: Լամբերտն այսօր կմիանա Անգլիայի հավաքականին և կշարունակի նախապատրաստվել «Մունդիալ-2014»-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել