Երկու օր է, որ ամբողջ Ֆեյսբուքը, շատ ավելի կարեւոր ու հրատապ թեմաներ թողած, հարձակում է գործել Կոմիտաս վարդապետ Հովնանյանի վրա:
Իմ համար Կոմիտասի խոսքը շատ տեղին եւ տպավորիչ էր. «Ո՞ՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՎ ԻՆՉ ԿԵՐՊ, Ո՞ՒՐ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»: Եթե ոմանց դուր է եկել դերասանուհու տռուսիկը կամ նրա պարունակությունը, կրկին դեմ չեմ: Հիացեք, դա ձեր իրավունքն է: Բայց եթե ձեզ թվում է, որ Կոմիտասը ձայնազուրկ է աշխարհիկ թեմաներում ու իր կարծիքը հայտնելու իրավունք չունի՝ սխալվում եք: Կոմիտասն էլ բոլորիս պես մարդ է, ով քննադատում է թե երևույթը, թե տհաճությունն ու տգեղությունը էսթետիկայի առումով:
Հանգիստ թողեք Կոմիտասին ու մի փորձեք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երեւալ:
Հ.Գ. Ի դեպ, չեմ քննարկում Կոմիտասի բարոյական ու անբարոյական լինելը, եւ առավել եւս նրան պաշտպանելու որեւէ շարժառիթ չունեմ. ուղղակի տգեղ է, երբ մարդիկ իրենցից ոչինչ չեն ներկայացնում ու փորձում են ինքնահաստավել մեկի վրա, որը անգամ սխալ կարող է լինել:
Հ.Գ. Միշտ չէ, որ Կոմիտասի հետ համամիտ եմ եղել կամ ինձ դուր են եկել նրա որոշ մեկնությունները: Պարզապես վարդապետին հակադարձողների մեջ նկատեցի մարդկանց, որոնք իրենցից ոչինչ չներկայացնելով, փորձել են ինքնահաստատվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել