Ողջ ճշմարտությունը ծառայողական սիրավեպերի մասինLife.panorama.am-ը գրում է.

Ղեկավարի և իր աշխատակցի միջև ծագած ծառայողական սիրավեպում դժվար է սահմանել, թե այդ հարաբերությունների հիմքում ընկած է փոխադարձ կապվածությունը, թե, այնուամենայնիվ, վերադասի կողմից պարտադրանքի որոշակի տարր կա: Ծառայողական սիրավեպում վերադասի սեռն անշուշտ մեծ նշանակություն ունի, սակայն իրավիճակի էությունը դրանից չի փոխվում: 

Ծառայողական սիրավեպը գրեթե անհնար է գաղտնի պահել մյուս աշխատակիցներից, վաղ թե ուշ այն հայտնի է դառնում: Բացի այդ՝ եթե սիրավեպում մեկը վերադաս է, իսկ մյուսը շարքային աշխատակից, սիրավեպը, որպես կանոն, զարգանում է վերադասի թելադրանքով:     

Եթե հարաբերությունների հիմքում պարտադրանքն է, ապա այդ հարաբերությունները տվյալ կազմակերպության կանոնադրությունից դուրս են և կարող են ավարտվել սեռական ոտնձգության մասին դատական հայցով: Եթե նույնիսկ աշխատակիցների միջև սիրավեպը փոխադարձ ցանկությամբ է ծագում, այնուամենայնիվ, ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը երբեմն կարող է չարաշահել իր լծակները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել