Գորգեղենի, տեքստիլեղենի, շինանյութի գներն աճել են Panorama.am-ը գրում է.

2014 թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3 գնաճ, ինչը հիմնականում անձնապիտո ապրանքների` 0.3%, կոշկեղենի` 0.4%, դեղամիջոցների` 0.4%, կահույքի՝ 0.5%, հագուստի և գործվածքի` 0.6%, խոհանոցային սպասքի` 0.8%, կենցաղային էլեկտրաապրանքների 1.1% գնաճի արդյունք է:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` տեքստիլեղենի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, գորգեղենինը `0.2%- ով, շինանյութերինը` 0.2%- ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մշակույթի ապրանքների` 4.8%, գրենական պիտույքների` 0.5%, վառելիքի` 0.4%, լվացող միջոցների` 0.4%, ոսկերչական` 0.2%, այգեգործական` 0.1%, գեղահարդարման ապրանքների 0.1% գնանկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել