ՍիանՍպիտակամորթ, շիկահեր և կապույտ աչքերով բրազիլացի տղամարդը վիրահատություն է անցել ասիացու տեսք ստանալու համար: Կորեական դրամաների սիրահար 25-ամյա Սիան ասիացու տեսք ունենալու գաղափարով համակվել էր Հարավային Կորեայում ուսանողական փոխանակման ծրագրով սովորելու տարիներին: Հարավային Կորեայի Դոնսիու համալսարանում մեկ տարի ուսանող եղած ժամանակ նրա մոտ շեղ աչքեր և մուգ գույնի մազեր ունենալու ցանկություն էր առաջացել: Սիանը ավելի քան 10 վիրահատություն է անցել ցանկալի տեսքը ունենալու համար՝ ծախսելով ավելի քան 3000 դոլար և զարմանալիորեն բնական ասիացու տեսք ստանալով: Իրականում Մաքս անունով Սիանի նախկին տեսքի մասին մատնում է միայն նրա քթի ձևը: Աչքերի ձևը փոխելու նպատակով վիրահատություններ անցնելու հետ մեկտեղ՝ Սիանը մուգ գույնի կոնտակտային լինզաներ է կրում և մազերը սև գույն ներկում:  

Անկախ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել