Life.panorama.am-ը գրում է.

Հետաքրքիր փաստեր ջայլամների մասին

Նախ և առաջ, հարկ է նշել, որ ջայլամները գլուխներն ավազի տակ չեն թաքցնում: Այս թյուր կարծիքի մեղավորը հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագն է, ով վստահ էր, որ «երբ ջայլամները գլուխը թաքցնում են ավազի տակ, նրանց թվում է, թե ողջ մարմինը չի երևում»:

Ջայլամները, որպես կանոն, գլուխը մոտեցնում են գետնին 3 դեպքում: Առաջին հերթին, երբ ուտելիք են փնտրում: Երկրորդ դեպքում, երբ մանր քարեր են կուլ տալիս, որպեսզի սնունդը հեշտությամբ մարսվի ստամոքսում: Եվ վերջապես, երբ հետապնդումից չափազանց հոգնում են և չեն կարող գլուխը վեր պահել` երկար վզի վրա:
 
Հետապնդումից փախչելիս` ջայլամները սովորաբար հաղթող են դուրս գալիս: Առաջին հերթին, հզոր ոտքերի շնորհիվ, որոնք մեկ քայլով կարող են 4 մետր անցնել և զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն: Սակայն գիշատիչները, որպես կանոն, ավելի արագ են իրենց զոհերից: Այդ դեպքում ջայլամին օգնության են հասնում թևերը: Նրանք կրծքավանդակի մկանների թույլ զարգացածության պատճառով թռչել չեն կարող, սակայն վազքի ժամանակ օգնում են արարգորեն փոխել ուղղությունը` առանց արարգությունը նվազեցնելու: Իսկ վրիպած գիշատիչը, սովորաբար, ի վիճակի չի լինում նորից սկսել հետապնդումը:
 
 
Իսկ երբ ջայլամին «նեղն են գցում» կամ նա ստիպված է պաշտպանել իր տարածքն անցանկալի հյուրերից, այդ ժամանակ ջայլամի ոտքերը մահացու զենք են դառնում: Եթե ձիու սմբակի հարվածի ուժը 20 կգ է 1 քսմ-ի վրա, ապա ջայլամի ոտքինը` 30 կգ: Այդպիսի հարվածը հեշտությամբ կարող է ծռել 1,5 սմ հաստության երկաթե ձողը, կարող է կոտրել մարդու ոսկորները, փշրել առյուծի գանգը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել