Կանխավ ներողություն եմ խնդրում, բայց եթե մարդիկ ավելի արդյունավետ զբաղվեին իրենց բուն ֆունկցիաներով, այլ ոչ թե ընտրություններով, իրենց անձնական բիզնեսով, միգուցե մեր երկիրը օլիմպիական խաղերին ավելի լավ պատրաստված կլիներ և ավելի լավ հանդես կգար:
Մեր մարզիկների մեղքը այս ամենում շատ ավելի քիչ է, քան այն կազմկոմիտեների, ղեկավարության գործոնը, որոնք սպորտը դարձրել են իրենց բիզնեսի մի մասը: Ու պետք չի պարտությունը հիմնավորող պատրվակներ բերել, որոնց մի մասը պարզապես ծիծաղելի է. ասենք Չինաստանում միայն 6 միլիոն ծանրամարտիկ կա, մենք ինչ կարայինք անեինք: Ինչու, նախորդ օլիմպիական խաղերի ժամանակ ավելի քիչ էին?
Ես մի բան գիտեմ, մարդ եթե մի բան ուզում է, միջոցներ է ձեռնարկում, իսկ եթե ոչ` փաստարկներ փնտրում:
Արդեն զզվել եմ բարոյական հաղթանակներից և նույն տրամաբանությունը հաշվի առնելով` անբարոյական պարտություններից...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/rafael.manoukyan/posts/10151079765417369
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել