- Ամուսնությունն այնքան հիասքանչ բան է, որ պետք է դրա մասին ամբողջ կյանքում մտածել:
- Հավատալ ճակատագրին՝ նշանակում է չհավատալ ինքդ քեզ:
- Ես ներում եմ իմ կարծիքը չընդունող մարդկանց, բայց չեմ ներում նրանց, ովքեր չունեն իրենց սեփականը:
- Դիվանագետի լավագույն օգնականն իր խոհարարն է:
- Սուտն այնքան հիանալի բան է, որ չարժե այն անտեղի օգտագործել:
- Որոշ պաշտոններ ուղղաձիգ ժայռերի են նման. միայն արծիվներն ու սողուններն են ընդունակ հասնել դրանց:
- Շատ գումար ունենալու համար պետք է ոչ թե խելացի լինել, այլ խիղճ չունենալ:
- Ամենատխուր բաժանումն իշխանությունից բաժանվելն է:
- Հանցագործությունը սխալ չէ, բայց սխալվելը հանցագործություն է:
- 18-րդ դարը չտեսած մարդիկ ընդհանրապես չեն ապրել ու չեն զգացել կյանքի քաղցրությունը:
- Եթե ցանկանում ես մարդկանց մահվան հասցնել, ապա ասա, որ նրանց կհասցնես փառքի:
Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/05/blog-post_2996.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել