Երեւի մենակ Հայաստանում մարդիկ կարող են հաջողացնել տպագրել գիրք՝ "Հայ-տաճկական պատերազմ" կամ էլ "Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին" անուններով, որտեղ չլինի ոչ մի հատիկ քարտեզ՝ ո՛չ թուրք-հայկական պատերազմի ճակատից ու ռազմական գործողություններից, ոչ էլ Կարինի նահանգի կամ նրա որեւէ գավառից: Ֆանտաստիկա՛՝ բայց եւ փաստ: Գրքերն ընդ որում, լավ գրքեր են, բան չունեմ ասելու, բայց փաստը, որ որեւէ մեկի մտքով չի անցել, որ նման գրքերն առանց քարտեզների անհնարինի ոլորտից են, չգիտեմ ինչ է նշանակում: Գուցե այն, որ հրատակարողներն իրենք կյանքում գիրք չե՞ն կարդացել, կամ գեղարվեստականից այն կողմ բան չեն կարդացե, գուցե ինչ որ այլ բան: Չգիտեմ, բայց փաստը մնում է փաստ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10204014880476579?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել