Բայց ինչ ահավոր բան ա պոստսովոկը:
Նախ չխառնել սովոկի հետ` պոստսովոկը ու սովոկը նույնքանով տարբեր բաներ են, ինչքանով մոդեռնը ու պոստմոդեռնը: բայց ինչևէ չշեղվենք.
տիպիկ պոստսովոկի պատկերը.
1. կիսակրթված (որովհետև կրթվել ա սովետական որակյալ կրթությունից մնացած փլատակ բուհերում):
2. կոմպլեքսավորված (ընչաքաղց նայում ա դուրսը ինչ ա ու միաժամանակ փնովում էդ դուրսը)
3. սնափառ ազգայնամոլ (մենք ամենահինն ենք, ամենակերտարարը, ամենակայսերականը, մեր Տիգրան Մեծը, Պյոտռ Պեռվին, Կիևսկի Ռուսիան)
4. տառապում ա կարոտախտով առ սովետ (բայց կարոտում ա ոչ թե բալետը ու Գագարինին, այլ կալբասը ու քիչ աշխատել` շատ ստանալը)
5. ու միաժամանակ մեծ հաճույքով տաքուկ տեղ կզբաղեցնի ներկա վայրի կապիտալիզմի պայմաններում:
«Չէ, Սովետի վախտ լավ էր, ատեցը բան չէր անում` 120 ռուբլի ուներ, միսը 60 կոպեկ, պուտյովկով ձրի էթում էինք սանատորյա, մենք էլ ամենաառաջին քրիստոնյա ազգն ենք, մեր ազգի ցավը տանեմ, բա չէ էդ էշ գզող եվրոպացիք, հիմա էլ էլ դեպուտատի շոֆեռ պտի դառնամ` ցենտր ապրեմ, ես սրանց տերը...»:
Հ.Գ. ես էլ եմ որոշ հարցերում ըտենց: Ով չէ` իրան հալալ ա: