Սիրելի երեխաներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Մենք՝ մեծերս, անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունն առավել անհոգ ու ապահով լինի, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք կրթություն ստանա և հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքն անգամ:
Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին է անում հնարավորը, որ ձեզ շրջապատող միջավայրը լինի առավել գրավիչ ու հարմարավետ: Տարեցտարի ավելացող բարեկարգ բակերի, զբոսայգիների ու խաղահրապարակների թիվը, մանուկների առօրյան առավել բովանդակալից դարձնելու նպատակով իրականացվող տարաբնույթ ծրագրերն ու միջոցառումներն էլ դրա լավագույն ապացույցն են: Եվ համոզված եմ, որ մեր այս բոլոր քայլերը կնպաստեն, որ ձեզանից յուրաքանչյուրն ավելի շատ սիրի մեր քաղաքն ու հետագայում նաև հոգ տանի նրա մասին, քանզի այն ձերն է և դու՛ք եք նրա վաղվա քաղաքացին ու տերը:
Եղեք առողջ ու երջանիկ, նաև արդարացրեք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը:
Անամպ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=715639168481865&set=a.108502979195490.4452.100001073663265&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել