2,w=650,c=0

1in.am-ը գրում է.

Բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց չեմպիոնական գոտին:

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 26-ամյա Կենտիկյանը նոկաուտի ենթարկեց IFBA վարկածով աշխարհի չեմպիոն Դան-Բի Քիմին Գերմանիայի Կրեֆելդ քաղաքու կայացած մենամարտում: 9-րդ ռաունդում Դան-Բի Քիմի մարզիչը դուրս եկավ ռինգ՝ դադարեցնելով մենամարտը:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Կենտիկյանը տիտղոսը պաշտպանել էր 2013-ի դեկտեմբերին՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով իտալուհի Սիմոնա Գալասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել