Այսօր Տաթևում նկատեցի այս փոքրիկ հրաշքին՝ Լիլիթին, նա, ինչպես և մյուս փոքրիկները պատրաստվում էր կիրակնօրյա պատարագին: Մոտեցա, բարևեցի ու շնորհավորեցի երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Փոքրիկներից մեկն էլ ամենայն լրջությամբ շնորհակալություն հայտնեց ու ինձ էլ շնորհավորեց... մի պահ մանկացա ու հիշեցի մանկությունս, գունավոր փուչիկները, քաղցր բամբակն ու Մանկական երկաթուղին... Չշեղվեմ, ասածս ինչ է: Ուզում եմ շնորհավորել համայն հայ մանուկներին ու նրանց ծնողներին, մաղթել, որ հայ ընտանիքները միշտ լիանան մանկակն անհոգ ծիծաղով, որ մեր փոքրիկների աչքերը փայլեն Աստվածային լույսով ու օրհնությամբ, որ մենք՝մեծերս, խնամենք մեր մեջի մանուկներին ու երբեմն-երբեմն ինքներս մեզ թույլ տանք մանկան աչքերով նայենլ կյանքին ու աշխարհին, այդ ժամանակ ամեն ինչ կլինի ավելի բարի ու լուսավոր:
Իսկ մեր փոքրիկները հատուկ պաշտպանության կարիք չունեն. Բարձրյալը միշտ էլ նրանց հետ է, այս փոքրի սևաչյա հրեշտակը վկա՛:
Հ.Գ. Նկատենք հրաշքները, որ մեր շուրջն են... շնորհավո՜ր...