Հայաստանում, երեխաների մեծ մասը պաշտպանված չեն, քանզի նրանք կիսասոված են:
Նախ մենք պետք է հասկանանք թե ինչ է իրենից ներկայացնում “պաշտպանել” հասկացողությունը: Ըստ իս մենք կարող ենք ասել, որ մասնավորապես երեխաների պարագայում/քանզի այսօր նրաց պաշտպանության միջազգային օրն է/ այդ հասկացողությունը մի քանի բաղադրիչ է իր մեջ պարունակում և այսպես ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի, երեխան կարող է պաշտպանված համարել, եթե`
• Եթե նրա առողջությանը կախված չէ ընտանիքի սոցիալական վիճակից /այսինքն կա անհրաժեշտ գումար, որպեսզի Աստված մի արասցե, երբ նա հիվանդա անմիջապես համապատասխան պատշաճ բուժում ստանա/
• Եթե նրա ծնողները հնարավորություն ունեն արդի պայմաններում իրեն պատշաճ կերպով խնամել
• Եթե նրա ծնողները հնարավորություն ունեն իրեն լավ ուսում տալու
• Եթե նրա ծնողների սոցիալական ծանր վիճակից ելնելով, երեխան ստիպված չէ մանուկ հասակից աշխատել
• Եթե նա լինելով սոցիալապես անապահով ընտանիքից, հարուստների երեխաների կողմից ամենօրյա հոգեբանական ճնշման չի ենթարկվում:
• Եթե նա իր տանը ամեն օր ականատես չի լինում թե ինչպես են իր ծնողները գումարի սակավության պատճառով իրար մեղմ ասած “ ուտում” 
• Եթե նա արդեն իսկ մանուկ հասակից չի գիտակցում, որ այս երկրում ամեն ինչ կախված է փողի առկայությունից…
• Եթե նրա մոտ “այ եթե գումար լիներ ապա մենք քո համար այս ինչ, կամ այն ինչ բանը կգնեինք” արտահայտությունը նա իր ծնողներից քիչ լսեր…
• Եթե նա հոգեպես առողջ մեծանա…
Այո եթե նա հոգեպես առոջ մեծանա, ինձ թվում է ցանկի այս վերջին կետը ամենակարևորն է, բայց ինչպես կարող են Հայաստանի երեխաների գերակշիռ մասը հոգեպես առողջ մեծանալ, եթե իրենց ծնողները նույնիսկ չեն հասցնում իրենց պատշաճ կերակրել: 
Հիշեցում`-Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռ 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգայինօր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել