Life.panorama.am-ը գրում է.
Այսօր դերասան, սցենարիստ, երգիչ Միքայել Պողոսյանը տոնում է ծննդյան 60-ամյակը: Բուռն ստեղծագործական տարիներ, լավագույն դերեր ու հանդիսատեսի անսահման սերն ու նվիրվածությունը... թերևս, այսպես կարելի է բնութագրել Միքայել Պողոսյանին: Դերասանի՝ սիրված լինելու լավագույն վկայությունն առավոտից չդադարող շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են. շնորհվողների թվում էին երկրի վարչապետը, Պաշտպանության նախարարը, նրա մտերիմներն ու ընկերները, պարզապես, արվեստասեր մարդիկ: Նշենք, որ մեր նկարահանման ընթացքում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի անունից, ի նշան երախտիքի, դերասանին մեդալ հանձնեցին:
.jpg)
«Ես ինձ ներքուստ զգում եմ 100 տարեկան»,-կեսկատակ-կեսլուրջ ասում է դերասանը: Նա ընդգծում է, որ ներկայիս զգացողությունը երբեք չի փոխի երիտասարդ տարիների հետ: Դերասանի խոսքով՝ այսօր ստացած շնորհավորանքներից ամենաթանկն իր համար 7-ամյա դստեր խոսքերն են, նրա սիրո խոստովանությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ